My Pages

Tuesday, October 11, 2016

Գուրգեն Մահարի

1920-ական թթ. հայ գրականություն մտավ մի երիտասարդ բանաստեղծ, որը գրում էր քնարական լավ բանաստեղծություններ և Չարենցի մտերիմն էր: Այդքանն արդեն բավական էր, որ նա շահեր ընթերցողների համակրանքը: Բայց շուտով նա հրապարակելու էր նաև իր արձակը և շատ պատվավոր տեղ էր գրավելու ժամանակի գրականության մեջ: Այդ երիտասարդ գրողը ն էր:

Նրա իսկական անունը Գուրգեն Աճեմյան էր: Ծնվել էր Վան քաղաքում 1903թ. և մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ապրել էր շատ թե քիչ անհոգ մանկություն: Բայց պատերազմը փոխեց ինչպես ամբողջ արևմտահայության, այնպես էլ վանեցիների ճակատագիրը: Երբ թարքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք քաջաբար պաշտպանվեցին մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների Վան հասնելը և փրկվեցին կոտորածից: Բայց հետո ռուսական զորքերը նահանջեցին, նրանց հետ ստիպված Վանից հեռացան և վանեցիները: Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստականների հետ հասավ Արևելյան Հայաստան: Այստեղ նա ապրեց որբանոցներում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին: Տատը, որին այնքան սիրում էր, մահացել էր գաղթի ճանապարհին: Հետո Մահարին սիրով ու հումորով տատի մասին պատմում է իր «Մանկություն» վիպակում: Որբանոցում է ծանոթանում Եղիշե Չարենցի հետ: Այստեղ էլ սկսում է գրել առաջին բանաստեղծությունները: Որբանոցային կյանքի և հետագա թափառումների մասին Մահարին պատմում է «Պատանեկություն» վիպակում: Դրանք շատ դժվար տարիներ էին ինչպես Գուրգենի և նրա նման ամեն ինչ կորցրած հազարավոր հայ երեխաների, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի համար: Արևմտահայության մի մասը սպանվել էր թուրքերի ձեռքով, մյուս մասը գաղթել էր զանազան երկրներ: Շատ-շատերը ապաստան էին գտել Արևելյան Հայաստանում, որը պատերազմի մեջ էր Թուրքիայի հետ: Աղքատություն, սով, համաճարակներ, սրանք այն տարիներին տարածված էին Հայաստանում: Այդ բոլորը Մահարին նկարագրում է «Պատանեկության» մեջ:
Այդ դժվար տարիներին հաջորդեցին խաղաղության և շինարարության տարիներ: Մահարին դարձավ գրական կյանքի եռանդուն մասնակիցներից մեկը. գրում էր բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ, լույս ընծայեց մի շարք գրքեր: Նրան հռչակ բերեցին հատկապես «Մանկություն» և «Պատանեկություն» վիպակները, բանաստեղծությունների «Մրգահաս» ժողովածուն: Բայց նրա կյանքի և ստեղծագործության բնականոն ընթացքը ընդհատվեց աքսորով: 1936-ին շատ գրողների, մտավորականների և հասարակ մարդկանց հետ նրան էլ անհեթեթ մեղադրանքով ձերբակալեցին և աքսորեցին հյուսիս, հետո Սիբիր: Նրան ազատեցին միայն Ստալինի մահից հետո, 1953-ին: Մահարին վերադարձավ Երևան, գրեց բազմաթիվ նոր գործեր` «Ծաղկած փշալարեր» վիպակը աքսորի տարիների մասին, «Այրվող այգեստաններ» վեպը իր հայրենի Վանի, նրա կենցաղի և ճակատագրի մասին, պատմվածքներ, պիես, բանաստեղծություններ, հուշեր: Գուրգեն Մահարին մահացավ 1969 թվականին
Ծաղկած փշալարեր 

   Մեջբերումներ

 Նա աղոթում էրՆա, ով իրեն աթեիստ էր համարում: Երևույթը միանգամայն բնական է և բանական էր, որովհետև կան մարդիկ, որոնք Աստծուն հիշում են, երբ ընկնում են նեղ կացության մեջ:
 Մարդն ամենաթանկ կապիտալն է:
 Սարսափելին այն էր, որ բռնության տունը` կալանավայրը, կառուցված էր այն զբոսայգու դիմաց, որը կոչվում էր ազատության երգչի` Միքայել Նալբանդյանի անունով:
 Իրեք բան կա աշխարհում, մնացածը` հեչ. ուտուշ, խմուշ, սիրուշ: Դե՜, մափուսի մեջ` փշալարերի ներսում սիրուշ չկա, կմնա ուտուշն ու խմուշ:
 Նախ գումարեցին, հետո բազմապատկեցին, ապա բաժանեցին և ի վերջո հանման գործողությամբ լուծեցին խնդիրը: Մնացորդը ստացվեց 40: Դրանք այն համեմատական երջանիկներն էին, որոնք չնայած ամեն ինչի, իրենց ծոծրակին չզգացին ատրճանակի փողի սառնությունը. ես այդ 40-ից մեկն էի:

Համառոտ 

Երևանի բանտում հավաքել են բազմաթիվ նշանավորմարդկանց: Նրանց ծեծում ենխոշտանգումների են ենթարկում: Նպատակը մեղայական կորզելն է։ Աբսուրդայինն այն է, որ այդ մարդկանցից շատերըանվանի հեղափոխականներ և կուսակցական գործիչներեն։ Նրանց հետապնդում են այն նույն հեղափոխությանանունից, որի համար նրանք մաքառել են։ Բայց իսկականԳողգոթան դեռ առջևում է։ Դատապարտյալներինուղարկում են հյուսիս։ Տանում են հատուկ գնացքներով,որոնք ունեն վանդակապատ լուսամուտներ և դռներ,վագոններում նեղվածք ու շոգ է։ Սովահար դատապարտյալներին տալիս են աղի ձուկ ևզրկում են ջուր խմելու հնարավորությունից։ Սիբիրում նրանց տեղավորում ենճամբարներում։ Մարդիկորոնք մինչ այդ զբաղվել են առօրյասովորականաշխատանքով՝ գյուղում կամ գործարանումգրքեր են գրելարվեստի գործեր ստեղծել,դասախոսություններ կարդացելամառվա տապին և ձմեռվա սառնամանիքին անդադար զբաղված են ծառահատությամբ։
Շատերը մահանում են և հավետ մնում սիբիրյան տայգայում։ Հսկիչները ամեն կերպստորացնում են նրանց՝ դժոխքի վերածելով այդ առանց այն էլ դժվար կյանքը։Համեմատաբար թույլերը բարոյապես կոտրվում են։ Սակայն Մահարու հերոսներնանմարդկային պայմաններում պահպանում են իրենց դեմքը։ Մահարին հանդիպում էուժեղ մարդկանցորոնք կարողանում են անմարդկային պայմաններում օգնության հասնել ուրիշներին։ Այդպիսին է Աշոտ դայինՆա կարողանում է համոզել պետերինորկարելի է ճամբարում բրուտագործական արհեստանոց ստեղծելզանազան կավեառարկաներ պատրաստել և վաճառել։ Ինքը դառնում է արհեստանոցի ղեկավար,շատերին վերցնում իր մոտ որպես արհեստավորներ և փրկում է անտառահատմանտաժանակիր աշխատանքից։

Մահարին այդ արհեստավորների թվում է։ Արհեստավորների մեջ է ազգությամբգերմանուհի մի կին՝ Լյուդմիլա Շարթըտաղանդավոր քանդակագործուհիորը կրթությունէ ստացել Բեռլինում։ Ադրբեջանցի կառապան Մամոն ևս աշխատում է նույնարհեստանոցում։ Նա սիրահարվում է քանդակագործուհունձեռքն ընկած մթերքիմնացորդները բաժին հանում նրան։ Կալանավայրերի փշալարերը ծաղկում են մարդկանց հոգիների բնական ձերմությունից

No comments:

Post a Comment