My Pages

Wednesday, October 5, 2016

Շահան Շահնուր - Նաշանջն առանց երգի

Վեպի հիմքում ընկած է Պետրոսի (Պիեր) և Նենեթի (մադամ Ժանն) սիրո պատմությունը։ Պոլսից Փարիզ գաղթած Պետրոսը լուսանկարիչ է։
Նա աշխատում է Փարիզի լուսանկարչատներից մեկում, որի տնօրենը՝ մադամ Ժանն, շատ գեղեցիկ կին է։ Պետրոսը սիրահարվում է նրան, որին ինքը անվանում է Նենեթ։ Սակայն Նենեթը ազատ չէ, նա Լեսքյուրի սիրուհին է և վերջինիս փողերով է բացել իր լուսանկարչատունը։ Պետրոսը գիտեր այդ մասին և տանջվում է։ Թեև Պետրոսի ու Նենեթի սերը փոխադարձ է, բայց Նենեթը վերադառնում է Լեսքյուրի մոտ, որի հետ կապված է անցյալով։ Հոգեկան վիշտը Պետրոսը փորձում է խեղդել ընկերական շրջապատում, սակայն այդտեղ ևս մխիթարություն չի գտնում։ Պատահաբար նա իմանում է Նենեթի ոչ այնքան լավ անցյալի մասին։ Սակայն սիրո առեղծվածն անբացատրելի է։ Պետրոսը չի կարողանում հրաժարվել Նենեթից։ Սկզբում փորձում է կապերը խզել Նենեթի հետ։ Նա վաճառում է ունեցվածքը, տեղափոխվում ուրիշ քաղաք և աշխատում իբրև բանվոր։ Սակայն այստեղ էլ նրան գտնում է Նենեթը։ Ավտովթարի հետևանքով Լեսքյուրը մահացել էր, իսկ Նենեթը անդամահատվել։ Նրա թևը կտրել էին, և նա վերադարձել էր Պետրոսի մոտ։ Նենեթի նկատմամբ ունեցած սերը հաղթում է մյուս բոլոր զգացումներին, և Պետրոսը նրա հետ հեռանում է մի գյուղ` այնտեղ հանգիստ ապրելու համար։ Սակայն այնտեղ էլ նրա բախտը չի բերում։ Երբ Պետրոսը մի քանի օրով մեկնում է Փարիզ, Նենեթը որոշում է հեռանալ նրանից, որպեսզի չխորտակի Պիերի ապագան։ Վերադարձին Պետրոսը Նենեթին գտնում է մահամերձ։ Նենեթի մահից հետո Պետրոսը ուզում է արտաբերել «Հայր մերը», բայց աղոթքի բառերը չի հիշում։ Կոստանը հուշում է ֆրանսերենը, և նա կրկնում է։ Նա արդեն վերջնականապես դարձել էր Պիեր, այսինքն ֆրանսիացի։ Նահաջը ազգային էությունից կատարյալ էր։Մեջբերումներ գրքից՝
► Մարդիկ չեն տառապում, այլ իրենք իրենց տառապեցնում են, որովհետև չգիտեն, որ հակադրելու համար պետք է տեսնել, վայելելու համար պետք է ճանաչել, տիրանալու համար պետք է տալ: Գեղեցիկ հոգի վայելելու համար պետք է գեղեցկացված լինես, ազնվական կյանք գնահատելու համար պետք է նույն բարձունքին հասած լինես, իսկ նույն բարձունքին հասնելու համար պետք է ճանաչես ինքդ քեզ:
► Չկա բան, որ կինը ավելի շուտ հասկանա, ավելի շուտ զգա, քան այն, որ ինքը սիրված է:
► Կյանքի հանդեպ հայտնված բոլոր կարծիքների մեջ ես նախընտրում եմ իմ կյանքը:

No comments:

Post a Comment