My Pages

Thursday, July 21, 2016

Հիվանդ լինել մարդկանցով

Քեզ շատ պետք է մեկը: Դու մարդու կարիք ունես, բայց երբ դու էգոիստ ես ամեն ինչ ավելի է բարդանում: Ամբողջ կյանքդ լինել ինքդ քո հետ, բոլորից քեզ հեռու պահելով, որ հանկարծ չսիրահարվես: Չսիրահարվես պահվածքին, հայացքին, նրանց գույներին ու ինքդ քո գույները, պահվածքը ու հայացքդ աշխարհին չփոխես, չդառնաս իրենց պես, որ միջինդ չանհետանա, որովհետև քո մեջ կա այն ինչից մյուսներրը վախենում են:
Ու թեկուզ և դու բոլորի համար տարօրինակ ես, քեզ չեն սիրում, քեզնից վախենում են, բայց շակալների պես ժպտում են երեսիդ: Ուղղակի սովորիր չվստահել ոչ ոքի:
Հա, շեղվեցի: Երբ դու էգոիստ ես, քեզ պետք է մեկը, ով նման է քեզ ջրի երկու կաթիլի պես կամ ավազի երկու հատիկների: Ես արտաքինի մասին չեմ խոսում: Ուղղակի լինի մեկը, ում ներսինը նման է քոնին ու դրա համար անպայման չէ  տակն ու վրա անել բոլորին, որ հասկանաս:
Մեկ-մեկ, երբ դադարում ես փնտրել, այն ինչ այդքան երկար ման ես եկել, ինքն է քեզ գտնում: Ուղղակի երբ հիասթափվում ես, քեզ այդ աստիճան նման մեկից, ինքդ քեզնից էլ ես հիասթափվում, ընկնում ես ինքդ քո աչքից: Սկզբում խանդում ես, երբ քո մարդն ուրիշի կողմ է նայում, հետո տանջվում, երբ այդ մարդը գնում է դեպի էդ ուրիշը, ու հետո մի ակնթարթ.էդ մարդը էլ քոնը չի, ինքը էդ ուրիշինն է…  Որոշ ժամանակ հետո, հասկանում ես, որ վերջ, իրեն էլ հետ չես բերի, դու ուղղակի կարող ես նայել հեռվից նրա ժպիտին, ու մեկ-մեկ էլ իմանաս որպիսությունը, որը քեզ այդքան էլ չի հետաքրքրում, ուղղակի ուզում ես նորից լսել այն ձայնը, որը չկարողացար մոռանալ: Դու հոգնում ես բոլորից: Քեզ գտնում է ուրիշը: Լրիվ ուրիշ մեկը, մի մարդ, ում պես դեռ չես տեսել: Դու կանգնում ես: Մի մարդ ով քոնն էր երկար ժամանակ, ով քո նմանակն էր, ու մեկը ով հակառակն է: Դու չգիտես ում ընտրել, մեկը ով պետք է քեզ, բայց ում դու պետք չես, թե մեկը ում պետք ես միայն դու: Քեզ խեղդում է ժամանակը, ու դու փորձում ես պահել երկուսին էլ, բայց կորցնում ես:
Ու նորից մնում ես ինքդ քո հետ, դառնում հին էգոիստը, ումից վախենում էին, ում չէին սիրում: Ընտրում ես ինքդ քեզ, ու էլ ոչ ոք պետք չի: Որպես փոփոխություն դու էլ դա զգացիր: Հերիք է. խոստովանի՛ր: Ոչ ոք քեզ քո պես չգիտի ու չի էլ իմանա, իզուր մի փորձիր,մի՛ փնտրի մարդկանց, մի՛ վստահիր, իրանք էլ գնալու են, ինչքան էլ քեզ նման լինեն, կամ քո հակադիրը:

No comments:

Post a Comment