My Pages

Monday, March 30, 2015

Կարդալով Չարենցի Դանթեական առասպելը °

Երբ հիասթափվում  ես, աստիճանաբար դառնում ես անտարբեր: Անտարբեր ամեն ինչի նկատմամբ:
Այն ինչը կզարմացներ  ժամանակին, դառնում է սովորական: Մի գուցե անզորությունից է: Դու անզոր ես փոխելու որևէ բան, որ իրավիճակն  անհույս է, որ ամենը ուրիշ է, որ այնպես չէ ինչպես պատկերացնում էիր, հիասթափվել  ես, և գուցե  կարողանաս փոխել ինչ-որ բան, բայց հիասթափությունը չի թողնում փորձես: Այդ ժամանակ դու հոգնում ես ամենից, թողնում ես, որ գետը տանի քեզ իր հոսանքով, թե պիտի խեղտվես,  կխեղտվես, և դու չես պատրաստվում պայքարել, երևի կկարողանաս, բայց չես ուզում...
Երբ վերջացրի կարդալը, հասկացա, որ նա վախենում էր մահից, ապրել էր ուզում, նա գնացել էր հերոս դառնալու հույսով, բայց երբ իր աչքերի առաջ մեռնում էին մարդիկ, նա զգում էր, որ անզոր է, չէր կարողանում օգնել ոնչինչով, երևի վախենում էր մի քիչ էլ, ո՞վ չի վախենա տեսնելով մարդու, ով տանջամահ է լինում գետնին ընկած: Ո՞վ կիմանա, թե ինչ էր զգում նա այդ պահին, գուցե նա ինքն էլ չեր հասկանում: Միշտ էլ ավելի հեշտ է լինում մարդուն քննադատելը, քան նրան հասկանալը, օգնելը: Իսկ բոլորս էլ միշտ հեշտ ճանապարհով ենք գնում, անկախ նրանից, այն ճիշտ է թե ոչ....

No comments:

Post a Comment