My Pages

Thursday, March 26, 2015

Հրա՜շք ճամփորդություն

Ո՞ւր էինք գնացել. տարբեր ժամանակների վանքեր, եկեղեցիներ, որոնք տեղակայված էին Արզական գյուղում և Բջնիում...  
Մենք երկար շրջում էինք գյուղերում, բայց մեզ հանդիպեցին ընդամենը 3 աղբաման, լիքը կով, մարդիկ էլ էին քիչ: Մենք սկսեցին ուսումնասիրել Հրազդան գետի աղտոտվածությունը, դեղատան աշխատողը պատասխանեց մեզ հուզող հարցերին, բայց գետից ընդամենը 5-6 մետր հեռավրության վրա գտնվող մթերային խանութինը հրաժարվեց
Տեսանք վանքերը, եեղեցիները, գյուղերը, մտանք, շրջեցինք և մի քանի բացահայտում արեցինք մեզ համար: 2 անվախներով (անվախներով թե՞ հետաքրքրասերներով) գտանք մի գետնանցում, այն հին էր, համարյա փլատակ վիճակում, և մուտքը փակված էր, այդ պատճառով էլ մեզ հետաքրքրեց: Այնտեղ մութ էր, չէինք տեսնում, թե ուր ենք գնում, բայց գնացինք մինչև վերջ: Քանի որ մութ էր, մենք չէինք տեսնում՝ ինչ կա այդտեղ և նույնիսկ պատկերացում չունեինք, թե ինչ կարող էր լինել. մեզ թվում էր, թե երբ դուրս գանք, ուրիշ տեղում ենք հայտնվելու, բայց դուրս գալով տեսանք, որ ուղղակի ներքև ենք իջել ու հայտնվել բերդի պարիսպներից դուրս:
Հետաքրքիր էր շատ, և նրանք, ովքեր չեկան, հաստատ փոշմանել են












































































No comments:

Post a Comment