My Pages

Wednesday, February 18, 2015

Ասեմ չեք հավատա...

Ոչ բոլորը կկարդան,  ոչ բոլորը կհավատան: Իրականում ծիածանը  համեղ է: Ես չեմ փորձել, բայց ես գիտեմ: Եթե համեղ չէ, ընձուղտը ինչո՞ւ է ձգվում: Դեռ հին ժամանակներից ընձուղտները  սիրում են ծիածանը. ոչ թե գույները, այլ համը: Սկզբում նրանց ուղղակի գերել են գույները, այդ պատճառով  էլ նրանք ձգվել են, որպեսզի նայեն, իսկ հետո բուրմունքը նրանց ստիպել  է համտեսել: Այդ օրվանից նրանց վիզը շատ երկար է, այնքան են ձգվել դեպի ծիածանը, որ վիզը այդպես երկար էլ մնացել է։

No comments:

Post a Comment