My Pages

Thursday, February 19, 2015

Չգիտեմ...

Կարոտել եմ, բոլորիդ միանգամից:
Չգիտեմ ինչ կանեմ, երբ տեսնեմ ձեզ. կարող է գրկեմ, խեխտեմ , կամ էլ անտարբեր նայեմ: Չգիտեմ... Կամ էլ գիտեմ, բայց լռում եմ, չեմ ասում նույնիսկ ինքս ինձ, որ չբարկանամ... Գիտեք. դժվար էր, դժվար էր մի օր արթնանալ և գնալ ուրիշ դպրոց, ուրիշ շրջապատ: Այդ օրը արթնացա ժպիտը դեմքիս, բայց հետո... ի՞նչ եղավ հետո... հիշեցի, որ ուրիշ դռներից եմ ներս մտնելու, ուրիշ աչքեր են վրաս նայելու, հետո հիշեցի, որ լրիվ մենակ եմ մնալու: Բայց հետո տեսա... մի երեք հոգու, ովքեր իմ նման կորել էին դպրոցում: Հիմա մենք քայլում ենք միասին, գիտեք ինչո՞ւ.. երևի վախենում ենք նորից կորցնել մեզ մտերիմ մարդկանց: 

No comments:

Post a Comment