My Pages

Monday, May 9, 2016

Մենք վերադարձա~նք



Մեր խումբը պատվելի Թամարի, ընկեր Հասմիկի և միս Սիլվայի հետ ուղևորվել էր Վրաստան՝ Վալե: Մենք Գյումրիով գնացինք դեպի սահման: Հասանք սահման, բայց սահմանապահները մեր նոր ընկերոջը՝ Դավիթին, չթողեցին անցնել սահմանը՝ անձնագրի հետ խնդիրների պատճառով: Մենք բոլորս տխրել էինք, բայց սահմանապահներն ասացին, որ նրան անվտանգ տուն կհասցնեն: Նրան թողնելով այնտեղ՝ մենք շարունակեցինք մեր ճանապարհը: 

Օրն անձրևոտ էր, և այդ պատճառով խախտվեց մեր առաջին օրվա պլանը.  Նախ գնացինք Գանձա՝ Վահան Տերյանի տուն: Հետո միանգամից գնացինք այն տունը, որտեղ պիտի 3 օր գիշերեինք: Այնտեղ մեզ դիմավորեցին Մանուշակ տատիկը և Խաչատուր պապին: Մենք մտանք ներս, և քանի որ մրսած էինք, նրանք մեզ թեյ հյուրասիրեցին: Բարձրացանք երկրորդ հարկ, որը նրանք ամբողջությամբ մեզ էին տրամադրել, դասավորեցինք մեր քնապարկերը, ասացինք, թե քնում ենք, բայց մինչև ուշ գիշեր խաղեր էինք խաղում: Ամբողջ գիշեր ծիծաղում էինք, Հովհաննեսի խռռոցի և Վիտալիկի ձայների վրա: Լուսադեմին քնեցինք: Արթնացանք իրար պաստելով: Գնացինք նախաճաշելու, հետո պատրաստվեցինք գնալու Ախալցխա՝  Ռաբաթ ամրոցը տեսնելու: Ես ինձ զգում էի, ինչպես տանը: Հետո գնացինք Ախալցխայի հայկական թաղամասը՝ Մարդա, որտեղ տեսանք հայ նկարիչների տները, եկեղեցիներ՝  Սուրբ Նշանը, Սուրբ Ստեփանոսը և Սուրբ Գրիգոր Լուսավորոիչը, որոնք այդքան էլ հետաքրքիր չէին  ինձ համար, հետո ուշ գիշերով հասանք տուն, շատ հոգնած էինք և մոտ կեսգիշերին քնեցինք: Առավոտյան էլի իրար էինք պաստում: Նախաճաշից հետո գնացինք Վարձիա՝ Թամար թագուհու քարանձավային քաղաքը,  բայց ճանապարհին հասցրեցինք  հեռվից տեսնել Թմուկ բերդը: Ես սիրեցի Վարձիան՝ քարանձավներով, մութ ու  խորհրդավոր: Ես, Հովոն ու Գնդլը մագլցում էինք ամեն տեղ: Մեզ Վարձիան շատ դուր եկավ, չէինք ուզում ետ գալ, բայց եկանք: Վերադարձի ճանապարհին մտանք Փարվանա լիճ, շատ ցուրտ էր, բայց շատ կարճ ժամանակում հասցրեցինք լիքը նկարվել: Ետ գալու ճանապարհին շատ հոգնած էի և քնեցի, չգիտեմ, թե մյուսները ինչ են արել այդ ժամանակ:  Շատ լավ օրեր անցկացրինք, զգացմունքներով լի:




































No comments:

Post a Comment