My Pages

Tuesday, March 10, 2015

Ինքնագնահատական և ինքնավերաբերմունք :)

Ինքնավերաբերմունքը իրենից ներկայացնում է մարդու`ինքն իր նկատմամբ վերաբերմունքի սռանձնահատկությունները։ Այն ներառում է ինքնահարգանք, ինքնաընդունում, սիմպատիա, ինքնագնահատական, ինքնավստահություն, ինքնամեղադրանք և այլն:
Բացասական ինքնավերաբերմունքով մարդն իր ներաշխարհում չունի կայուն կողմորոշում, փակված է հարաբերություններում և ունակ չէ փոխհարաբերություններ ստեղծել մարդկանց հետ։
Եվ հակառակը` գիտակցված և հետևողական վերաբերմունքն իր նկատմամբ` հարգանքի, պահանջկոտության, հպարտության, բարեխղճության, պատասխանատվության զգացման , ինքնասիրության տեսքով, ներաշխարհի կարևոր տարրերից է, որը ձևավորում է միասնություն և համաձայնեցում է հասարակության կողմից ստեղծված արժեքները։ Նորմալ ինքնասիրությունն անառողջ էգոիզմ չէ։ Ինքնասիրությունը պարզապես սեփական անձի կատմամբ դրական վերաբերմունքն է, սեփական արժեքի գիտակցումը։ Առանց դրա գոյություն ունենալ չի կարող նաև մարդու անհատականությունը և ինքնապահպանման ձգտումը։ Էգոիզմը միայն սեփական անձի և հետաքրքրությունների վրա ֆիքսվածությունն է, շրջապատողներին օգտագործելը, անգամ ի վնաս նրանց շահերի։ Էգոիզմին հակադրվում է ալտրուիզմը /լատ. «ուրիշ»/։
Այն այլ մարդկանց հետաքրքրություններից բխող անշահախնդիր գործողությունն է, օգնելու և անգամ հանուն ուրիշի զոհ գնալու պատրաստակամությունը։ Երբ ալտրուիզմը դառնում է բնավորության դոմինանտող հատկանիշ, սա ևս ծայրահեղություն է։ Ադեկվատությունն ու հավասարակշռվածությունն այն է, ինչ հարկավոր է սեփական անձի և ուրիշների նկատմամբ։ Ինքնավերաբերմունքն ունի եռաբաղադրիչ կառուցվածք։ Այն ներառում է կոգնիտիվ, էմոցիոնալ և կոնատիվ բաղադրիչները։
Սեփական արտաքինի ինքնաընդունումը մեծ դեր է խաղում մարդու կյաքի տարբեր փուլերում, իսկ անձի զարգացման որոշ շրջաններում էլ այս ֆունկցիայն ինտենսիվանում է և զգալիորեն որոշում է անձի կենսագործունեության ձևն ու բովանդակությունը։ Կարևոր է նաև հիշողության ֆունկցիան այն պրոցեսում։ Սեփական արարքների և անցած կյանքի ուղու մասին հիշողությունները` ինքնակնսագրական հիշողությունը, հնարավորություն է տալիս կառուցելու ռետրոսպեկտիվ «Ես» կերպար /ինչպիսին եմ ես եղել/։ Մտածողության գործընթացները, որոնք իրականացնում են ինքնավերաբերմունքի ֆունկցիան գնոստիկական տեսանկյունից, ձևավորում են անձի «Ես» կոնցեպցիան։
Երևակայության պրոցեսները ձևավորում են հնարավոր և իդեալական «Ես»-երը։ Այսպիսով` ինքնարտացոլման պրոցեսները /ինքնագիտակցում և ինքանճանաչում/ ուղեկցվում են ինքնագնահատականով, այսինքն` ինքնավերաբերմունքի կոգնիտիվ բաղադրիչը ներառում է ինքնագնահատականը։ Ինքնագիտակցության և ինքնաճանաչման պրոցեսների խնդիրը կայանում է ոչ միայն նրանում, որ անձն ինչ-որ բան իմանա իր մասին, այլև որպեսզի գնահատի իր կարողություններն ու հանարավորությունները։ Էմոցիոնալ բաղադրիչ- մարդը ոչ միայն իր մասին ինչ-որ բան գիտի, այլև կարող է սիրել կամ ատել ինքն իրեն դրա պատճառով:
Անձի ինքնավերաբերմունքը կառուցված է ժամանակի մեջ, ինչը հնարավորություն է տալիս առանձնացնել «Ես»-ի երեք տեսակ ըստ ժամանակային առանձնահատկության. 1. Ակտուալ «Ես»- ես այստեղ եմ և հիմա 2. Ռետրոսպեկտիվ «Ես»- ես` անցյալում 3. Պրոսպեկտիվ «Ես»- ես` ապագայում Այս բաժանումները հաստատվում են Տզենգի հետազոտություններով։ Հիմնական ուսումնասիրման առարկա է հանդիսանում ակտուալ «Ես»-ը, մինչդեռ մնացած երկու տեսակների մասին համեմատաբար քիչ է խոսվում։ Անձը, խոսելով այն մասին, թե ինչպիսին է նա եղել անցյալում, նա կարող է խոսել ներկայի պահանջմունքներից և ապագայի պլաններից ելնելով, ինչպես նաև խորանալով անցյալի որոշակի դրվագնորի մեջ։ Այսպիսով` ինքնավերաբերմունքն իրենից ներկայացնում է մարդու`ինքն իր նկատմամբ վերաբերմունքի սռանձնահատկությունները։
 Ինքանվերաբերմունքի կաևոր բաղադրիչներից է ինանգնահատականը։ Ինքնագնահատականը մարդու` հասարակության մեջ սեփական գործունեության կարևորության, ինչպես նաև սեփական անձի և հույզերի, առանձնահատկությունների, արժանիքիների ու թերությունների գնահատման մասին պատկերացումն է։ Ինքնագնահատականի ֆունկցիաներն են.
• Կարգավորիչ, որ հիման վրա իրականանում է անձնային ընտրության խնդիրների լուծումը։
• Պաշտպանական, որն ապահովում է անձի համեմատաբար ստաբիլությունն ու անկախությունը։
Ինքնագնահատականի ձևավորման մեջ նշանակալի տեղ են զբաղեցնում շրջապատի գնահատականն անձին և վերջինիս ձեռքբերումները։ Տեսականորեն ինքնագնհատականը անձի կողմից ինքն իրեն տրվող գնահատականն է։ Մարդը որպես անձ ինքնագնահատող էակ է։ Առանց ինքնագնահատականի դժվար է և, անգամ, անհրար է կյանքում ինքնակողմնորոշվել։ Ճիշտ ինքնագնահատականը ենթադրում է սեփական անձի նկատմամբ քննադատական վերաբերմունք, կյանքի ներկայացրած պահանջների և սեփական հնարավորությունների համեմատում, ինքն իր առջև նպատակներ դնելու ունակություն, սեփական մտքերի գնահատում և այլն։ Ճշգրիտ ինքնագնահատականը պահպանում է մարդու արժանապատվությունը և բավականություն է պատճառում նրան։ Ադեկվատ կամ անադեկվատ վերաբերմունքը բերում է կա´մ հոգեկան ներդաշնակության, ապահովելով բանական ինքնավստահությւնը, կա´մ մշտական կոնֆլիկտի, որը երբեմն կարող է մարդուն հասցնել նևրոտիկ վիճակի։ Մաքսիմալ ադեկվատ ինքնավերաբերմունքը ինքնագնահատականի բարձրագույն մակարդակն է։ Հոգեբանության մեջ առանձնացվում են ինքնագնահատականի հետևյալ տեսակները.
 • ցածր- թերարժեքության բարդույթ- մարդու հոգեբանական և էմոցիոնալ զգացողություններ ամբողջականությունն է, որն արտահայտում է նրա ցածր որակները, ուրիշների գերարժեքությունը իր նկատմամբ։ Այս բարդույթը կարող է առաջանալ դիսկրիմինացիայի, հոգեկան տրավմաների, անձի սեփական սխալների և անհաջողությունների և այլ պատճառներով։ Այն ազդում է մարդու ինքնազգացողության և վարքի վրա։
 • նորմալ- մարդու օբյեկիվ վերաբերմունք ու գնահատականն է իր ներքինի նկատմամբ` դրական կամ բացասական։
 • բարձր- անտեղի հպարտություն, գոռոզություն, էգոիզմ։ Ցածր ինքնագնահատականի հիմնական նախանշաններն են.
• մշտական մեղքի զգացում
• մշտական արդարացումներ
• ուժեղ լարվածություն այն մարդկանց շրջապատւոմ, ում կարծիքը շատ կարևոր է • անընդհատ կրկնում վատ, անահջողակ, ոչ լիարժեք լինելու մասին
• կյանքի անհաջողություններ անընդհատ վերհիշում
• բողոք կյանքից. ասես` ոչինչ փոխել հնարավոր չէ
• հայելու մեջ սեփական թերությունները նկատելու սովորություն
• անըդհատ անհանգստություն
• կորացած մեջք, կախ գլուխ, տխուր դեմքի արտահայտություն, դեպի ցած ուղղված բերանի, հոնքերի, աչքերի անկյուններ
• շարժումերի լարվածություն. բարձր ինքնագնահատական ունեցող մարդը ֆիզիկապես և հոգեբանորեն թուլացած է Այսպիսով`ինքնավերաբերմունքն ու ինքնագնահատականը սեփական անձի և հույզերի, առանձնահատկությունների, արժանիքիների ու թերությունների գնահատման մասին պատկերացում են։
Կան ինքնագնահատականի թեստեր որոնք օգնում են պարզել այն բարձր , ցածր թե նորմալ:

No comments:

Post a Comment